ՆԱՍԱ-ի տեսանյութը, թե ինչպես է Սահարա անապատից փոշին ուղղվում դեպի Բրազիլիա (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի ներկայացրած՝ իր արբանյակներից ստացված եռաչափ պատկերներից հավաքված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է Սահարա անապատից փոշին ուղևորվում դեպի Բրազիլիա, գրում է Sploid-ը:
Գիտնականների համաձայն՝ այն օգնում է հարստացնել Ամազոնյան անտառների բուսականությունը, չնայած նրան, որ Սահարա անապատը և Ամազոնյան անտառները տարբեր մայրցամաքներում են գտնվում և միմյանցից բավական հեռու են:
Գիտնականները պարզել են, որ երկրագնդի հրաշալի ձևավորված էկոհամակարգը կարծես հաշվարկած լինի ամեն մանրուք, ինչպես, օրինակ, այն փաստը, որ Սահարա անապատից դեպի Ամազոններ քշվող ավազում առկա ֆոսֆորի պարունակությունը ճիշտ այնքան է, որքան անտառն ամեն տարի կորցնում է առատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով՝ 22 000 տոննա:
Ընդհանուր առմամբ, շուրջ 27,7 միլիոն տոննա փոշի է քշվում ամեն տարի դեպի Ամազոնյան անտառներ:










