Մեկնարկում են պատմության մեջ խոշորագույն ինքնաթիռի կառուցման աշխատանքները (լուսանկարներ, տեսանյութ)
Stratolaunch Systems ամերիկյան կազմակերպությունը սկսել է Roc կոչվող ինքնաթիռի կառուցման աշխատանքները, որը պատմության մեջ խոշորագույն ինքնաթիռն է լինելու:
Ինքնաթիռի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2016-ին, գրում է Dail Mail-ը։
Այն կառուցվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում` տիեզերական առաքելության նպատակով՝ արբանյակներ և հետագայում հնարավոր է նաև մարդկանց մոլորակի ուղեծիր հասցնելու համար։
Ինքնաթիռն ունենալու է 72 մետր երկարություն, կշռելու է 544,311 կգ, զարգացնելու է 850 կմ/ժ արագություն իր 6 հատ 747 կարգի շարժիչներով։
Առաջին թռիչքն իրականացվելու է 2018-ին։


















