Cartier Royal. ոսկերչական բրենդը ներկայացրել է «թագավորական» նորույթները (լուսանկարներ)
Լյուքս դասի Cartier ոսկերչական բրենդը ներկայացրել է զարդերի իր նոր հավաքածուն, որը ստացել է Cartier Royal անվանումը:
Ինչպես նշում է tatler.ru-ն, ոսկերչական տան հմուտ մասնագետները թանկարժեք քարերի ու ազնիվ մետաղների միջոցով ստեղծել են վառ գույներով հագեցած զարդերի հավաքածու, որում ներառված են ականջօղեր, վզնոց, թևնոցներ:
Աղբյուրը նկատում է, որ նոր հավաքածուն ստեղծելիս Cartier-ի ոսկերիչները ոգեշնչվել են Օկեանիայի գեղատեսիլ կղզիների չքնաղ բնությամբ, ինչպես նաև տեղի կանանց կոլորիտային արդուզարդով:















