Facebook-ը ինքնասպանությունների կանխման ֆունկցիա կունենա

00:40 • 28.02.15

Facebook-ը ինքնասպանությունների կանխման ֆունկցիա է առաջարկել: Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս ֆունցիան հաջորդ մի քանի շաբաթներին մատչելի կլինի Facebook-ի բոլոր ամերիկացի օգտատերերին:

 

Այս ֆունկցիան առաջարկելու համար հայտնի սոցիալական ցանցը թիմային աշխատանք է կատարել մի քանի՝ ինքնասպանությունների կանխման կազմակերպությունների հետ:

 

Ֆունկցիայի էությունն այն է, որ այժմ Facebook-ընկերների մտահոգիչ գրառումը տեսնելու դեպքում հնարավոր կլինի հայտնել այդ մասին: Facebook-ը նկատի կառնի հայտարարությունը, և եթե համարվի, որ գրառումն իրոք մտահոգիչ է, ապա հաջորդ անգամ Facebook մտնելիս գրառումն արած օգտատերը օգնություն ստանալու առաջարկ կստանա: Նրան, մասնավորապես, կառաջարկվի կապվել հոգեբանի, ընկերոջ հետ, կամ էլ խորհուրդներ կտրվեն առցանց:

 

Facebook-ի մտահոգությանն արժանացած օգտատերը կարող է հրաժարվել բոլոր առաջարկներից:

 

Facebook-ը ինքնասպանությունների կանխման ֆունկցիա կունենա