Ես եթերային այսպիսի հիացմունք չէի ապրել. Նազենի Հովհաննիսյանը՝ «Ամենախելացին» նախագծի մասին. Life.panorama.am
Այսօր մեկնարկել են «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվեիք «Ամենախելացին» ինտելեկտուալ նախագծի նկարահանումները: Այն հեռուստադիտողի դատին կհանձնվի մարտի 14–ից՝ յուրաքանչյուր շաբաթ, ժամը 18:30-ին:
«Անկեղծ եմ ասում, վերջին մի քանի տարիների ընթացքում ես եթերային այսպիսի ադրենալին, հիացմունք, պատասխանատվություն չէի ապրել: Փայլուն երեխաներ են, ես նրանցից սովորում եմ:
Պետք է խորին շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին ոչ միան այդպիսի գենետիկ բանաձևում ստանալու, այլև այն բանի համար, որ ժամանակ են տրամադրում իրենց երեխաների համար: Հուսով եմ, որ «Ամենախելացին» կդառնա մեր վաղվա օրը կերտողների համար նախնական ասպարեզ, որտեղ նրանք կարող են արտահայտել իրենց գիտելիքները, պատմել ցանկությունների մասին և իրագործել երազանքները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց նախագծի վարող Նազենի Հովհաննիսյանը:
Շարունակությունը՝ այստեղ:










