Panasonic-ը ներկայացրել է Android 5-ով աշխատող Eluga U2 սմարթֆոնը (լուսանկարներ)
Panasonic ընկերությունը ներկայացրել է Eluga U2 սմարթֆոնը, որն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով և LTE 4-րդ սերնդի բջջային ցանցերով, գրում է 3dnews.ru-ն։
Սմարթֆոնի հիմքում Qualcomm Snapdragon 410 պրոցեսորն է 1,2 ԳՀց հզորությամբ։ Սարքի օպերատիվ հիշողությունը 2ԳԲ է, իսկ ներկառուցվածը՝ 16ԳԲ։
Այն ունի 5 դյույմանոց IPS սենսորային էկրան, որին քերծվածքներից պաշտպանում է Corning Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակին։
Eluga U2-ն ունի Wi-Fi, GPS և Bluetooth 4.0։ Կշռում է 131գրամ։ Սմարթֆոնի արժեքը գնահատվում է 250 դոլար։












