Վիսկի արտադրող ընկերությունն ալկոհոլի տոկոսը ցույց տվող «խելացի» շիշ է արտադրելու

09:31 • 28.02.15

Ալկոհոլ արտադրող Diageo ընկերությունը սկսելու է «խելացի» շշերով վիսկիի վաճառքը, գրում է CNBC-ն։

 

Շշի մեջ ներկառուցված է չիպ, որը տիրոջ սմարթֆոնին է ուղարկելու բազմապիսի տեղեկություններ, ինչպես, օրինակ, գովազդ կամ կոկտեյլների բաղադրատոմսեր։

 

Բացի այդ` սարքը կարող է տեղեկացնել տիրոջը, որ շշի մեջ գտնվող ալկոհոլը շուտով վերջանալու է և ժամանակն է ձեռք բերել նորը։

 

Չիպերը նախատեսված են ներկառուցվելու Johnnie Walker Blue Label վիսկիի շշերում։

 

Նշվում է, որ «խելացի» շիշը ցուցադրվելու է Բարսելոնայում անցկացվելիք Mobile World Congress-ում։ 

Վիսկի արտադրող ընկերությունն ալկոհոլի տոկոսը ցույց տվող «խելացի» շիշ է արտադրելու