Գիտնականները պարզել են շատակերության պատճառը
Հետազոտություններն ապացուցում են, որ մեր ֆիզիկական վիճակը կախված է գլխում առկա քիմիական նյութերից:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` ТСН-ին հղումով, գիտնականները պարզել են շատակերության պատճառը: Ճարպակալմամբ տառապող մարդկանց գլխուղեղում օփիոիդների ցածր մակարդակ է հայտնաբերվել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Тhe Journal of Neuroscience գիտական ամսագրում:
Օփիոիդները կառուցվածքով մորֆինին նման նյութ է, որը հանգստացնող և ցավազրկող ազդեցություն է գործում: Բացի այդ, այն կարող է էյֆորիայի զգացողություն առաջացնել:
Գիտնականները պարզել են, որ հենց օփիոիդների ցածր մակարդակը մարդու օրգանիզմում շատ դեպքերում հանդիսանում է շատակերության պատճառ:
Օփիոիդների դեֆիցիտը հանգեցնում է դրական զգացողությունների և էմոցիաների անբավարարության, որը մարդը հակված է լրացնել ամենապարզ աղբյուրի` ուտելիքի միջոցով:










