Apple Pay վճարային համակարգը հարձակման է ենթարկվել
Apple Pay վճարային համակարգը ենթարկվել է խարդախների հարձակմանը, ովքեր ավելի վաղ գողացված կրեդիտային քարտերի տվյալների միջոցով կարողացել են իրականացնել անօրինական գործարքներ, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Նշվում է, որ անօրինական գնումների 80%-ն իրականացվել է Apple-ի խանութներում՝ հետագա վերավաճառքի համար։
Հաքերները չեն կոտրել վճարային համակարգը։ Ենթադրաբար, նրանք օգտագործել են գողացված տվյալները հեռախոսներում, որոնց օգտագործումը գնումների վճարման դեպքում չի նախատեսում քարտի առկայություն։
Ընկերության մամուլի խոսնակը նշել է, որ համակարգը վերին աստիճանի անվտանգ է և պաշտպանում է օգտատերերի անձնական տվյալները։










