Ավելի քան 30.000 դոլար. Samsung-ը շների համար «երազների տուն» է ստեղծել (տեսանյութ)

10:43 • 06.03.15

Հարավկորեական Samsung Electronics տեխնոլոգիական ընկերությունն աշխարհի խոշորագույն Crufts դոգ-շոուի շրջանակում ներկայացրել է ուշագրավ նորույթ:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ընկերության հմուտ մասնագետները ստեղծել են շների համար նախատեսված գերժամանակակից ու հարմարվետ տնակ:

 

Հայտնի է, որ 30.600 դոլար արժողությամբ տնակը վաճառքի չի հանվելու, այլ կլինի Samsung Electronics-ի կայքերում հայտարարված մրցույթի հաղթողի նվերը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տնակը բաղկացած է 2 մասից` հանգստի, ինչպես նաև զվարճանքի ու սնվելու համար նախատեսված հատվածներից: Այն համալրված է արհեստական սիզամարգով, մարզասարքով, մերսող լոգարանով, դռան զանգով, ինչպես նաև սնունդ մատուցող ավտոմատ սարքով:

 

 

Ավելի քան 30.000 դոլար. Samsung-ը շների համար «երազների տուն» է ստեղծել (տեսանյութ)