XXXL չափսի հագուստ կրող մոդելը դարձել է լողազգեստների գովազդային արշավի դեմքը

23:24 • 06.03.15

Նորաձևության աշխարհում ամենահայտնի գեր մոդելներից մեկը` Տես Հոլիդեյը դարձել է Monif Clarke  բրենդի գովազդային արշավի դեմքը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` E! Online-ին հղումով, մոդելը ցուցադրել է Sea by Monif C լողազգեստների հավաքածուն, որը նախատեսված 48-60 չափսի հագուստ կրող կանանց համար:

 

Բրենդի ներկայացուցիչները խոստովանել են, որ դա նման մոդելների հետ աշխատելու իրենց առաջին փորձն է: Ընկերությունը սովորաբար գովազդային արշավների համար հրավիրում է 48-50 չափսի մոդելներին, սակայն մտածելով, թե ինչպես կարելի է ապրանքանիշն առավել գրավիչ դարձնել հաճախորդների համար` նրանք գտան պատասխանը և որոշեցին աշխատել 56-58 չափսի մոդելների հետ և հրավիրեցին Տես Հոլիդեյին:


Տեսը, ում քաշը կազմում է 118 կգ, խոստովանել է, որ  իրեն դուր է եկել այն ապրանքնանիշը և արտադրանքը, որն ինքը գովազդում է: «Դիզայներները ո՛չ միայն հասկացել են, թե ինչ է պետք plus-size չափս հագնող կանանց, այլև` մտածել են, թե ինչպես ապահովել նրանց սեքսուալ տեսքը», - ասել է մոդելը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Sports Illustrated ամսագրի շապիկին ևս կհայտնվի 50 չափսի հագուստ կրող մոդել:

 

XXXL չափսի հագուստ կրող մոդելը դարձել է լողազգեստների գովազդային արշավի դեմքը