Ինչպես աշխատանքի ընդունվել Մարկ Ցուկերբերգի մոտ

11:53 • 06.03.15

Ամենահայտնի սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե ինչ սկզբունքով է ընտրում աշխատակիցներին։ Պարզվում է, որ Facebook-ում կարելի է աշխատել միայն այն դեպքում, եթե նրա հիմնադիրն ինքը ցանկանա աշխատել ձեզ մոտ, գրում է ДНИ.ru-ն։

 

Mobile World Congress գիտաժողովի ընթացքում Ցուկերբերգը պատասխանել է այն հարցին, որը հուզում է բազմաթիվ մասնագետների ամբողջ աշխարհում՝ ինչպես աշխատանքի ընդունվել նրա մոտ։ Facebook-ի հիմնադիրը վստահեցրել է, որ թեկնածուներին միայն մեկ հարց է տալիս։

 

Աշխատանքի ընդունման հարցազրույցի ընթացքում Ցուկերբերգն ինքն իրեն հարց է տալիս՝ կկարողանար ինքն անձամբ աշխատել այդ մարդու ղեկավարության ներքո։

 

«Դա լավագույն թեստն է»,- վստահեցրել է Ցուկերբերգը։


 

Ինչպես աշխատանքի ընդունվել Մարկ Ցուկերբերգի մոտ