Ներկայացվել է «ամենաավտոնոմ» սմարթֆոնը՝ երկու մարտկոցով (տեսանյութ)

00:42 • 07.03.15

Չինական Innos ընկերությունը ներկայացրել է Innos D6000  սմարթֆոնը՝ երկու մարտկոցներով: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով PhoneArena-ին:

 

Հեռախոսի առաջին մարտկոցը ներկառույց է և հնարավոր չէ հանել,  ունի 2500 միկրոամպեր / ժամ հզորություն, երկրորդը՝ 3500 միկրոամպեր / ժամ, և կարող է դուրս բերվել կափարիչը հանելուց հետո:

Չնայած տպավորիչ ընդհանուր  6000 միկրոամպեր / ժամ  հզորությանը՝ հայտնի է, որ սմարթֆոնը իր լիցքն ամբողջությամբ վերականգնում է 2 ժամում:


Նման բարձր ավտոնոմության պայմաններում Innos D6000-ն ունի ընդամենը 12 մմ հաստություն:


Նորույթն ունի նաև 5.2-մատնաչափ էկրան՝  HD-լուծումով՝ 1920  x 1080  պիքսելի, օպերատիվ հիշողության խավալը՝ 2 Գբ, արժեքը՝  280 դոլար:

 

Առայժմ, սակայն, հեռախոսային նորույթը նախատեսված է բացառապես չինական շուկայի համար:

 

 

Ներկայացվել է «ամենաավտոնոմ» սմարթֆոնը՝ երկու մարտկոցով (տեսանյութ)