Apple-ը Կուպերտինոյում գաղտնի լաբորատորիա է ստեղծել

10:18 • 07.03.15

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Կուպերտինո քաղաքում գաղտնի լաբորատորիա է ստեղծել, որը նախատեսված է Apple Watch «խելացի» ժամացույցի հավելվածների մշակման համար:

 

Ինչպես նշում է interfax.ru-ն, քաջատեղյակ աղբյուրները մանրամասնել են, որ Apple-ը դիմել է ծայրահեղ միջոցների, որպեսզի տեղեկության արտահոսք չլինի: Լաբորատորիա մտնողները հանձնում են իրենց սմարթֆոնը և իրավունք չունեն իրենց հետ անգամ թուղթ տանելու:

 

Բացի այդ, լաբորատորիայի տարածքում չկա ինտերնետ:

 

Հայտնի է, որ Apple Watch-ի շնորհանդեսը կկայանա մարտի 9-ին` Սան Ֆրանցիսկոյում:


 

Apple-ը Կուպերտինոյում գաղտնի լաբորատորիա է ստեղծել