25 հետաքրքիր և քիչ հայտնի տեղեկություն աչքերի մասին

19:00 • 07.03.15

Մեզնից շատերն անգամ պատկերացում չունեն` որքան յուրատեսակ են աչքերը: Տեսողական օրգանը մի ամբողջական մեխանիզմ է, որը կազմված է միլիարդավոր փոքր դետալներից, որոնք թույլ են տալիս մե՝զ ընկալել շրջապատող աշխարհը: Այս մասին գրում է  Ofigenno պորտալը և հետաքրքիր ու քիչ հայտնի տեղեկություններ ներկայացնում աչքերի մասին:



1. Դուք կարող եք տեսնել մեկ այլ մարդու ակնախնձորի միայն մեկ վեցերորդ մասը:


2. Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչը դալտոնիկ է:


3. Աչքի տրամագիծը կազմում է մոտ 2.5 սմ, և դրանք կշռում են մոտ 8 գրամ:


4. Մարդը չի կարող փռշտալ բաց աչքերով:


5. Մարդկային մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքերը վերահսկող մկաններն են:


6. Ակնաբիբը լայնանում է 45 տոկոսով՝ սիրելիին նայելիս:


7. Մայա ցեղի բնակիչները շլությունը գրավիչ էին համարում և փորձում էին այնպես անել, որ իրենց երեխաները շիլ ծնվեն:


8. Մարդկային աչքը կարող են տարբերակել մոխրագույնի մետ 500 երանգ:


9. Աչքերն սկսել են զարգանալ մոտ 550 մլն տարի առաջ: Ամենապարզ աչքն ունեցել են  միաբջիջ կենդանիները` սպիտակուցային ֆոտոռեցեպտորների տեսքով:


10. Մոտ 10 000 տարի առաջ բոլոր մարդկանց աչքերը շագանակագույն են եղել: Մի անգամ Սև ծովի շրջանում բնակվող մարդկանցից մեկի մոտ գենետիկ մուտացիա է տեղի ունեցել, որը հանգեցրել է երկնագույն աչքերի ի հայտ գալուն:


11. Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:

12. Մարդու աչքը մեկ վայրկյանում կենտրոնանում է 50 առարկայի վրա:


13. Աչքերն օգտագործում են ուղեղի ռեսուրսների 65 տոկոսը:


14. Ջոնի Դեփի ձախ աչքը կույր է, իսկ աջը` կարճատես:


15. Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող լաց լինել ձգողականության պատճառով: Արցունքները հավաքվում են փոքրիկ գնդիկներով և սեղմում աչքերը:


16. Աչքի ցանցաթաղանթը աշխարհն ընկալում է շրջված, իսկ ուղեղը պատկերը «շուռ է տալիս»:


17. Թարթումը տևում է 100-150 միլի վայրկյան, և մարդը  կարող է  թարթել 5 անգամ մեկ վայրկյանում:


18. Միջինում ողջ կյանքի ընթացքում մարդը 24 մլն տարբեր պատկերներ է տեսնում:


19. Աչքերը հիմնականում նույն չափսին են մնում, ինչ որ ծնվելիս:


20. Մարդու աչքը կարող է սահուն շարժումներ անել՝ առանց ընդհատելու,  միայն եթե հետևում է շարժվող օբյեկտի:


21. Նորածինները տեսնում են 38 սմ հեռավորությամբ:


22. Կանանց 2 տոկոսի մոտ գենետիկ մուտացիա է առկա, որի շնորհիվ կարողանում են  100 մլն գույն տեսնել:


23. Եթե լուսանկարում մարդու աչքերից մեկն է կարմիր լույսով դուրս գալիս, ապա հնարավոր է, որ տվյալ մարդը աչքերի ուռուցք ունի:


24. Մարդկային աչքի ընկալման համար բարդ գույներ կան, որոնք կոչվում են «անհնար գույներ»:


25. Աչքի մկաններն ամենից շատ են ծանրաբեռնում ուղեղի աշխատանքը:


 

 

25 հետաքրքիր և քիչ հայտնի տեղեկություն աչքերի մասին