Նստակյաց կենսակերպը բացասաբար է ազդում ուղեղի վրա
Բոստոնի համալսարանում իրականացված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1200 չափահաս մարդ, որոնց գործողություններին մասնագետները հետևել են 20 տարվա ընթացքում:
Ինչպես գրում է meddaily.ru–ն`The Daily Mail-ին հղումով, ուսումնասիրության սկզբում տղամարդիկ և կանայք, որոնց միջին տարիքը 41-ն էր, վազքուղով քայլում էին 1 մ/վայրկյան արագությամբ, որի ընթացքում մասնագետները հետևում էին մասնակիցների արյան ճնշմանը և սրտի բաբախյունների հաճախականությանը:
Այնուհետև մասնագետները սկանանավորել են կամավորների ուղեղը, երբ լրացել է նրանց 60 տարին: Նրանց ուղեղում, ում սրտի կծկումների հաճախականությունը վազքուղում կտրուկ աճում էր, գորշ նյութի պակաս է նկատվել, և նրանք դժվարացել են ճանաչողական թեստեր լրացնելիս:
Համարվում է, որ սրտի կծկումների, ինչպես նաև՝ արյան ճնշման ուժեղ և արագ աճը, որը նկատվում է, երբ ոչ ակտիվ մարդիկ սպորտով են զբաղվում, վնասում է ուղեղի աշխատանքին: Ամենայն հավանականությամբ՝ ոչ ակտիվ մարդիկ հակված են մտագարության առաջացման:










