Բժիշկներն արգելել են օրական 6 թեյի գդալից ավել շաքարավազ օգտագործել

08:15 • 07.03.15

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է չափահաս մարդու համար շաքարի օգտագործման անհրաժեշտ չափաքանակի մասին խորհուրդները:

 

Ինչպես գրում է meddaily.ru-ն` նոր կանոնները թույլ կտան պահպանել առողջությունը` նվազեցնելով շաքարախտի, կարիեսի և ճարպակալման վտանգը: Այսպես, շաքարի  օրական չափաբաժինը 6 թեյի գդալն  է:


Ստացվում է, որ կալորիայի օրական չափաքանակի 5 տոկոսն է միայն բաժին ընկնում շաքարին: Դա կրկնակի անգամ ավելի քիչ է այն չափաքանակից, որը կազմակերպությունը սահմանել էր 2002-ին: Այս հարցի շուրջ վերլուծություններով կզբաղվեն նաև անկախ փորձագետները:

 

Աղբյուրի նշմամբ` շաքարի օգտագործման սահմանափակումները վերաբերում են մոնոսախարիդներին (միաշաքար)` գլյուկոզային և ֆրուկտոզային, ինչպես նաև` երկսախարիդներին`  շաքարավազ, որն օգտագործվում է սննդամթերքների արդադրության կամ ամենօրյա օգտագործման համար:

 

 

Բժիշկներն արգելել են օրական 6 թեյի գդալից ավել շաքարավազ օգտագործել