Ուսանողը ջրախնայող ծորակ է ստեղծել, որից «նախշանման» ջուր է հոսում (լուսանկարներ)
Սիմին Քիուն Լոնդոնի արվեստի թագավորական քոլեջի ուսանող է, ով ստեղծել է Swirl Faucet անվանումով լոգարանի ջրախնայող ծորակը, որից միևնույն ժամանակ «նախշանման» ջուր է հոսում, գրում է Bored Panda-ն:
Նոր դիզայնով ծորակը ջրի շիթն ուղղորդում է կրկնակի տուրբիններով, ինչն էլ նպաստում է «նախշանման» հոսքին: Այն ունի սենսորային կոճակ, որն էլեգանտ տեսք է հաղորդում ծորակի արտաքին դիզայնին:
Նշվում է, որ նման ծորակը կարող է 15 տոկոս ջուր խնայել:
Ուսանողի ստեղծածն արժանացել է iF Design concept award 2014 մրցանակին:

















