Մեքսիկայում հայտնաբերել են 56 տարի առաջ անհետացած արշավորդների մարմինները

11:53 • 08.03.15

Փրկարարները Մեքսիկայում գտնվող Օրիսաբա լեռան վրա հայտնաբերել են 56 տարի առաջ անհայտ կորած արշավորդների մարմինները, որոնք այնքան փխրուն են դարձել, որ դիպչելուց կարող են փշրվել, գրում է lifenews.ru-ն:


Օրիսաբա լեռը բարձրացած արշավորդները անհայտ կորել էին 1959-ին: Նրանց մարմինները հայտնաբերել են լեռան գագաթից 300 մետր հեռավորության վրա:


Նշվում է, որ լուրերի հայտնի դառնալուց հետո մեքսիկական իշխանությունները հայտնել են, որ իրենց անընդհատ զանգում են տարբեր մարդիկ Իսպանիայից, Գերմանիայից և այլ երկրներից՝ կարծելով, որ գտել են տարիներ առաջ անհայտ կորած իրենց բարեկամներին:

Մեքսիկայում հայտնաբերել են 56 տարի առաջ անհետացած արշավորդների մարմինները