Լազերային նոր տեխնոլոգիայով հնարավոր է դարձել փոխել աչքերի գույնը

18:34 • 08.03.15

Նոր բժշկական տեխնոլոգիան, որով հնարավոր է եղել փոխել մարդկանց աչքերի գույները՝ շագանակագույնից կապույտ, հաջողությամբ փորձարկվել է Լատինական Ամերիկայում, գրում է հեղինակավոր TIME ամսագիրը:  

Կալիֆորնիայում գտնվող Stroma Medical ընկերությունը պնդում է, որ 37 հաջող լազերային թերապիաներ է անցկացրել Մեքսիկայում և Կոստա Ռիկայում:

20 վայրկյան տևող պրոցեդուրայի արժեքը կկազմի 5000 դոլար, երբ օրինական դառնա ԱՄՆ-ում:

Ընկերության ղեկավար Գրեգ Հոմերը ասել է, որ իրենք ընդամենը հեռացնում են բիբերի վրա գտնվող պիգմենտների բարակ շերտը, որից հետո աչքերի գույնը կապույտ է դառնում:

Նա կատակել է, որ «ամեն շագանակագույն աչքի տակ՝ կապույտ աչք կա»: Նշվում է, որ աշխարհում կապույտ աչքեր ունի բնակչության 17%-ը:

Լազերային նոր տեխնոլոգիայով հնարավոր է դարձել փոխել աչքերի գույնը