Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը մեկնում է շուրջերկրյա ճամփորդության

22:41 • 08.03.15

Շվեյցարացի գիտաշխատող Բերտրան Պիկարը  և նրա գործընկեր Անդրե Բորշբերգը մտադիր են երկուշաբթի շուրջերկրյա ճամփորդության մեկնել  արևային էներգիայով աշխատող ինքնաթիռով:

Ինչպես հայտնում է BBC-ն` Solar Impulse 2 անվանումն ստացած  մեկտեղանոց ինքնաթիռը մեկնարկելու է Աբու Դաբիում, ապա պետք է թռչի Օման և Հնդկաստան:

Առաջիկա մի քանի ամսում ինքնաթիռը կայցելի բոլոր մայրցամաքները` Անտարկտիդայից բացի և կհատի Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսները:

Պիկարը և Բորշբերգը ինքնաթիռի ղեկին կփոխարինեն միմյանց:  Ինքնաթիռի վերանորոգման և տեխզննման համար նրանք կանգառ կկատարեն տարբեր քաղաքներում, ինչպես նաև հանրային դասախոսություններ կկարդան այլընտրանքային էներգետիկայի վերաբերյալ:

 

Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը մեկնում է շուրջերկրյա ճամփորդության