Apple-ն առ այսօր 700 մլն iPhone է վաճառել

22:14 • 09.03.15

Apple ամերիկյան ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ մինչ օրս 700 մլն  iPhone է վաճառել։

Այս մասին խոսել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը Սան Ֆրանցիսկոյում մեկնարկած Spring Forward հատուկ միջոցառման ժամանակ։

Հայտնի է նաև, որ iPhone վաճառքի աճը (49%) մոտ կրկնակի գերազանցում է շուկայի միջին ցուցանիշը, որ 26% է։

 

Apple-ն առ այսօր 700 մլն iPhone է վաճառել