Ներկայացվել է երկար սպասված Apple Watch-ը, հայտնի է արժեքը և վաճառքի ամսաթիվը (լուսանկարներ)

23:11 • 09.03.15

Սան Ֆրանցիսկոյում Spring Forward հատուկ միջոցառման շրջանակներում Apple -ի գլխավոր գործադիր տնօրենը նորույթներ է ներկայացրել։  

Նոր ոսկեգույն MacBook-ից բացի, The Telegraph-ի փոխանցմամբ, ներկայացվել է «երկար սպասված Apple Watch-ը»՝ «խելացի ժամացույցը»։  

Թիմ Քուքը հայտարարել է, որ սա երբևէ ստեղծված ամենաառաջադեմ ժամացույցն է։

Apple Watch-ը թույլ կտա կրողին զանգեր անել և ստանալ, տոմսեր ամրագրել օդանավակայանում, հետևել սեփական առողջությանը և մարզական ակտիվությանը։ Այն ունի 18-ժամյա «մարտկոցի կյանք»՝ մեկ օրվա կտրվածքով։

Apple Watch-ը վաճառքում է հայտնվելու ապրիլի 24-ին, սակայն արդեն ապրիլի 10-ից հնարավոր կլինի պատվիրել։

Նորույթը ներկայացված է մի քանի մոդելներով, որոնց գները ևս տարբերվելու են։

Apple Watch Sport, արժեքը՝ 350 - 399 ԱՄՆ դոլար՝ կախված չափից. այն ունի ոսկեգույն և մոխրագույն տարբերակներ ու գունավոր կախիչներ։  

Apple Watch Collection, արժեքը՝ 549-1,049 ԱՄՆ դոլար։

Apple Watch Edition, արժեքը՝ 10,000 ԱՄՆ դոլար։ Վերջինս մատչելի է լինելու բարձրակարգ ոսկուց, այդ թվում՝ վարդագույն ոսկուց տարբերակով։

 

 

Ներկայացվել է երկար սպասված Apple Watch-ը, հայտնի է արժեքը և վաճառքի ամսաթիվը (լուսանկարներ)