2.500 տարի. Ֆրանսիայում կելտական արքայազնի հսկայական դամբարան են պեղել (լուսանկարներ)
Ֆրանսիական Լավո շրջանում հնագետների պեղումների արդյունքում Երկաթե դարաշրջանում ապրած կելտական արքայազնի հսկայական դամբարան է հայտնաբերվել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բացառիկ դամբարանը լի է հույներին ու էտրուսկներին վերագրվող արվեստի գործերով ու այլ իրերով:
Հայտնի է, որ արքայազնին հուղարկավորել են իր մարտակառքով, որը դեռևս չի բացվել: Այն գտնվում է մեծ փոսի կենտրոնում, որն ունի 40 մ երկարություն:
Հետաքրքրական է, որ հնագետները դամբարանում հայտնաբերել են նաև գինու մառան: Մասնագետները պատմել են, որ կավարտեն պեղումներն այս ամսվա վերջին:


















