Երկիր մոլորակի հեքիաթային տեսքը` Լուսնի լույսի ներքո (տեսանյութ)

09:47 • 09.03.15

Երկիր մոլորակը, անշուշտ, այնպիսի բացառիկ գեղեցկություն ունի, որ անգամ գիշերվա խավարն ի զորու չէ խամրեցնելու այն:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, գիշերային երկնակամարից բացվող աննկարագրելի գեղեցիկ տեսարանով ամենից լավ կարողանում են զմայլվել Միջազգային տիեզերակայանի «բնակիչները»:

 

Դիտելով ստորև ներկայացված տեսանյութը, որն արվել է Միջազգային տիեզերակայանից՝ կարելի է տեսնել, թե ինչպես է Լուսնի հայտնվելուն պես փայլփլուն կրակների սարդոստայնը ոսկեգույն թելով կապում մոլորակի տարբեր քաղաքներն ու երկրները:

 

Երկիր մոլորակի հեքիաթային տեսքը` Լուսնի լույսի ներքո (տեսանյութ)