Porsche-ն ներկայացրել է 911 GT3 RS սպորտքարը (լուսանկարներ)

16:40 • 10.03.15

Գերմանական Porsche ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է նոր 911 GT3 RS ավտոմեքենան, որը, ինչպես նշվում է, վերացնում է սպորտային և ավտոմրցարշավային մեքենաների միջև սահմանները, գրում է 3dnews.ru-ն:

 

Մեքենան ունի 500 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որն աշխատում է հատուկ մշակված PDK փոխանցման տուփով:

 

Մեքենան 100կմ/ժ է զարգացնում 3,3 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ-ի հասնում՝ մեկնարկից 10,9 վայրկյան անց:

 

Նոր ավտոմեքենայի տանիքը պատրաստված է մագնիումից, մինչդեռ մեքենայի այլ մասերի պատրաստման ժամանակ օգտագործվել է ածխածնային մանրաթել:

 

Նոր Porsche-ի արժեքը 175 900 դոլար է:

 

 

 

Porsche-ն ներկայացրել է 911 GT3 RS սպորտքարը (լուսանկարներ)