Թոմաս Էդիսոնը փորձել է հանգուցյալների հետ շփվելու սարք ստեղծել

11:00 • 10.03.15

Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը, ով աշխարհին հայտնի է որպես ձայնագրի հեղինակ, փորձել է հանգուցյալների հետ շփման սարք ստեղծել:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնի է դարձել գիտնականի հուշագրությունների նոր թարգմանությունից, որը հրատարակվել է մարտի 5-ին:

 

Հուշագրությունների քիչ հայտնի հատվածից պարզ է դարձել, որ 1870-ական թվականների վերջին Էդիսոնը փորձել է «հոգեխոս» ստեղծել ու պայմանավորվել է իր գործընկեր` ինժեներ Ուիլյամ Ուոլթեր Դինուիդիի հետ, որ իրենցից առաջինը մահացողը պետք է կապ հաստատի հանդերձյալ աշխարհից:

 

Աղբյուրը հավելում է, որ Էդիսոնը ոչ միայն վստահ է եղել ուրվականների գոյության հարցում, այլև կարծել է, որ դրանք խոսում են: Ուստի՝ զարմանալի չէ, որ գիտնականը ցանկացել է հանգուցյալների խոսքը լսելի դարձնել մարդկանց համար:

 

Թոմաս Էդիսոնը փորձել է հանգուցյալների հետ շփվելու սարք ստեղծել