«Իսլամական պետության» աջակիցները Facebook-ի նմանությամբ սոցցանց են ստեղծել

15:08 • 10.03.15

«Իսլամական պետություն» խմբավորման աջակիցները ստեղծել են իրենց սոցիալական ցանցը՝ Caliphate book (5elafabook.com), գրում է lenta.ru-ն: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այլ սոցիալական ցանցերում ահաբեկչական խմբավորման էջերն արգելափակվել են:

 

Reuters գործակալության տեղեկություններով՝ հայտնվելուց մեկ օր անց 5elafabook.com կայքն անհասանելի է դարձել, այդ պատճառով դեռ հայտնի չէ, թե ով է այն ստեղծել և քանի օգտատեր է այնտեղ գրանցվել:

 

Կայքը թարգմանված է յոթ լեզուներով՝ հոլանդերեն, անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, թուրքերեն, ինդոնեզերեն և ճավաերեն: Ընդ որում՝ արաբերենով կայքը հասանելի չէ:

 

Կայքէջում հաղորդվում է, որ այն ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, որպեսզի «պաշտպանի օգտատերերի մասին տեղեկությունները և ապահովի նրանց անվտանգությունը»:

«Իսլամական պետության» աջակիցները Facebook-ի նմանությամբ սոցցանց են ստեղծել