Twitter-ը 100 մլն դոլարով գնել է Periscope ստարտափը

12:33 • 10.03.15

Միկրոբլոգների Twitter ծառայությունը գնել է Periscope ստարտափը, որը հոսքային տեսանյութեր դիտելու համար հավելված է մշակում, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնի է դարձել սեփական աղբյուրներից:

 

Նշվում է, որ գործարքի արժեքը կազմել է մոտ 100 միլիոն դոլար: Այդկերպ Periscope-ը դարձել է Twitter-ի ամենաթանկ ձեռքբերումներից մեկը:

 

Աղբյուրների համաձայն՝ գործարքը փակվել է մոտ մեկ ամիս առաջ: Ինչպես նշում է թերթը, այդ ժամանակ թողարկվել է ևս մեկ հավելված, որը թույլ է տալիս Twitter-ի օգտատերերին հոսքային տեսանյութեր ցույց տալ իրենց հեռախոսներից միկրոբլոգների ծառայությունում։ Խոսքը Meerkat-ի մասին է: Meerkat-ի հիմնադիր Բեն Ռուբինը հայտարարել է, որ առաջին ութ օրերի ընթացքում հավելվածը ներբեռնել է 60 հազար օգտատեր:

 

Ինչ վերաբերում է Periscope-ին, լայն հանրության համար այդ հավելվածը դեռ հասանելի չէ. սահմանափակ թվով օգտատերերի համար բետա-թեստավորումը սկսվել է չորս ամիս առաջ:

 

Twitter-ը 100 մլն դոլարով գնել է Periscope ստարտափը