Նոր վզնոցն ահազանգում է չափից ավելի սնվելու դեպքում (լուսանկար)
Ամերիկացի գիտնականները յուրահատուկ վզնոց են ստեղծել, որի հիմնական առաքելությունն օգտատիրոջ սննդակարգին հետևելն է:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետների ստեղծած «խելացի» սարքը հետևում է այն ամենին, ինչն անցնում է օգտատիրոջ կերակրափողով: Եվ եթե նա դրսևորում է որկրամոլության նշաններ, վզնոցը հատուկ ազդակ է ուղարկում:
WearSens կոչվող սարքն իրենից ներկայացնում է մետաղական օղակ, որը համալրված է հատուկ զգայակներով: Ամեն անգամ, երբ օգտատերն ուտում կամ խմում է, սարքը թրթռում է:
Բացի այդ, այն կապված է սմարթֆոնի համար նախատեսված հատուկ հավելվածին, որն ահազանգում է չափից ավելի սնվելու դեպքում:











