Չինաստանում 57-հարկանի երկնաքեր են կառուցել ընդամենը 19 օրում (տեսանյութ)

17:12 • 10.03.15

Չինաստանի Հունան նահանգում Broad Group շինարարական ընկերությունը ռեկորդ սահմանելու ճանապարհին է, քանի որ 57- հարկանի երկնաքեր է կառուցել ընդամենը 19 օրում, գրում է Sploid-ը:

 

Այն ունենալու է 800 բնակարան և 4.000 մարդու համար նախատեսված գրասենյակ:

 

Սյան Մին Ժանգը՝ Չինաստանում բնակվող Sploid-ի ընթերցողներից մեկը, ուղարկել է շենքի կառուցման արագացված տեսանյութը: 

 

Չինաստանում 57-հարկանի երկնաքեր են կառուցել ընդամենը 19 օրում (տեսանյութ)