Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայ ժողովրդի անվտանգության երաշխիքն է. Հրանտ Մելիք Շահնազարյան
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր շարունակվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագիրը, որի շրաջանակում անցկացվեց քննարկում՝ նվիրված Ցեղասպանության ժխտման քաղաքականության դրդապատճառներին, պատմական կեղծարարությանը և ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հեգաբանական խնդիրներին: Քննարկմանը հրավիրված քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայ ժողովրդի անվտանգության երաշխիքն է, երկաթյա պատնեշը, որը կսահմանափակի Թուրքիայի ձգտումները այս տարածաշրջանում:
«Այսօր Թուրքիայի կողմից հետևողականորեն իրականացվում է ազդեցության գոտիները ընդլայնելու քաղաքականություն, իսկ դրան որպես հակակշիռ միջազգային հանրությունը օգտագործում է հայկական գործոնը: Այն արդյունավետ է ԵՄ երկրների ու ԱՄՆ-ի ձեռքում, նաև՝ Ռուսաստանի, ոչ արդյունավետ՝ հայկական պետության համար: Առանց մեր պահանջատիրության ակտիվ քաղաքականության՝ հայկական հարցը չի կարող գործիք լինել մեզ համար: Հայաստանը պետք է ավելի նախաձեռնող լինի իր արտաքին քաղաքականության մեջ»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ Թուրքիան փորձում է հայկական հարցը չեզոքացնել և Հարավային Կովկասում ունենալ կարևոր դերակատարւմ:
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ԼՂ խնդիրը լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս, որի նպատակը մեկն է՝ Թուրքիային տալ ավելի մեծ դերակատարություն:
«Թուրքիան հասկանում է՝ Հայաստանը ուժեղ է միջազգային պահանջատիրության հարցում, որին խանգարելու համար մշտապես դմում է պատմական կեղածարարությունների»,-ասաց նա:










