Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը պարզում է՝ վթարված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են

21:22 • 24.03.15

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ներկայումս պարզում է` արդյո՞ք «German wings» ավիաընկերությանը պատկանող վթարված A320 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են:

 

Tert.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

 

Դեռ, ըստ նրա, ոչ մի բան պարզ չէ:

 

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ  չվերթ իրականացնող ինքնաթիռը վթարվել է Ֆրանսիայի հարավում, և ըստ նախնական  տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել է 148 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ  Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ,  ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են: Օլանդը նաև զորակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին: