Ֆրանսիայում ձերբակալվել է ամենաորոնվող բասկ անջատողականներից մեկը
Արգելված ETA բասկյան անջատողական կազմակերպության անդամ Սաբին Մենդիսաբալը ձերբակալվել է Ֆրանսիայում: Այդ մասին Twitter-ի էջում հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է interfax.ru-ն:
«Մենդիսաբալի գտնվելու վայրն անհայտ էր մնում 2009 թվականից»,- ասված է գերատեսչության էջում:
Մենդիսաբալը Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող տարածաշրջանի անկախության համար պայքարող ETA կազմակերպության ամենաորոնվող անդամներից էր:










