Ախալքալաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթ է տեղի ունեցել (լուսանկար)
13:35 • 25.03.15
Ախալքալաքում երեկ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթ, որին մասնակցել է շուրջ 150 մարդ։
Այս մասին գրում է akhaltskha.net կայքը։
Մասնակիցները պարզել են Հայաստանի և Վրաստանի պետական դրոշները և Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման մասին տարբեր կարգախոսներով պաստառներ:

Placeholder










