Բրազիլիայում ավտոբուսը ճանապարհին ընկնում է հսկայական փոսը (տեսանյութ)
Բրազիլիայում ուղևորատար ավտոբուսը հայտնվում է ճանապարհի մեջտեղում հանկարծակիորեն գոյացած հսկայական փոսի մեջ, ապա ողողվում ջրհեղեղից հետո կուտակված հոսանքի ջրերով:
Ինչպես գրում է Daily Mail-ը` միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի Պարա հյուսիսային արևադարձային նահանգում: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոբուսը վայրկյանների ընթացքում հայտնվում ճանապարհի կենտրոնում առաջացած հսկա փոսում, ապա ճանապարհի տակով և կողքով հոսող ցեխաջրերի մեջ:
Բարեբախտաբար, ավտոբուսի բոլոր ուղևորներին հաջողվել է անվնաս դուրս գալ: Մինչև պատահարը վարորդը, զգալով վտանգը, կանգեցրել է ավտոբուսը, և ուղևորները հասցրել են իջնել մեքենայից:










