Դետրոյթում մայրը կասկածվում է երեխաների սպանության համար

20:25 • 25.03.15

ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում ձերբակալել են մի կնոջ, ում անունը ոստիկանությունը գաղտնի է պահում։ Նա կասկածվում է իր երկու երեխաների սպանության համար, գրում է express.co.uk-ը:

 

11-ամյա տղայի և 14-ամյա աղջկա մարմինները ոստիկանները հայտնաբերել են կնոջ բնակարանի սառցարանում, որոնք փաթեթավորված են եղել մեկ պլաստիկ տոպրակի մեջ:

 

35-ամյա կնոջ երկու այլ՝ 11 և 17-ամյա երեխաները ձերբակալության պահին գտնվելիս են եղել հարևանի տանը, նրանց նկատմամբ պետական խնամակալություն է նշանակվել:

 

Հարևան Տորի Չայլդզը պատմել է, որ երկու մահացած երեխաներին չի տեսել արդեն մեկ տարի:

 

Ոստիկանության պետ Ջեյմս Քրեյգն ասել է, որ առաջին հերթին պետք է պարզել այս «սարսափազդու» դեպքի հանգամանքները:

 

Նշանակվել է փորձաքննություն՝ երեխաների մահվան պատճառները պարզելու համար: