Կայացել է երկվորյակների ամենամեծ հավաքը հարավային կիսագնդում. լուսանկարներ
Մելբուռնում կայացել է երկվորյակների ամենամեծ հավաքը Հարավային կիսագնդում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Երկվորյակները, ինչպես նաև` եռյակներն ու քառյակները հավաքվել են Ավստրալիայի Մելբուռն քաղաքում: Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել 3000 հոգի:
Հավաքին ներկա են եղել նաև գիտնականներ, ովքեր փնտրել են կամավորականների` իրենց հետազոտությունների համար: Իսկ այս երվորյակների փառատոնին մարդիկ արժանացել են տարբեր պատվոգրերի` ինչպես «Իրար ամենանման երկվորյակներ», «Իրար ամենից քիչ նման երկվորյակներ» և այլն:


























