Ապրիլի 24-ին թուրքական 6 քաղաքի քաղաքպետ կգա Հայաստան.Արագած Ախոյան

01:29 • 26.03.15

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիմնական միջոցառումների  օրը  Արևմտահայոց համագումարի Հայաստանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր  Արագած Ախոյանի հրավերով  Հայաստան կժամանի թուրքական վեց քաղաքի քաղաքապետ, որոնց, ինչպես և քաղաքների անունները Արագած Ախոյանը նպատակահարմար չի համարում հրապարակել:

 

Tert.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը ավելացրեց. «Կլինեն նաև թուրքական պառլամենտից պատգամավորներ, որոնք գալիս են կիսելու մեր ցավը, վիշտը և մասնակցելու միջազգային ֆորումին»:

 

Նա մարտի 28-29 –ին մասնակցելու է Փարիզում  հիմնադված և ՄԱԿ-ում որպես միջազգային  կազմակերպություն գրանցված՝  Արևմտահայոց ազգային  կառույցի  4-րդ համագումարին:


«Սա  Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապ չունի, ուղղակի համընկել է»,-աաց Արագած Ախոյանը:


Հիշեցնենք, որ կառույցի հենքը հայրենակցական միություններն են: