Նավթը թանկանում է՝ Եմենում Սաուդյան Արաբիայի օդային հարվածներից հետո
Նավթի գինն աճել է գրեթե 4 տոկոսով Եմենում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների ռազմական գործողության սկսվելուց հետո, հաղորդում է Reuters գործակալության ռուսական ծառայությունը:
Ժամը 10:25-ի դրությամբ Brent-ի ֆյուչերսները թանկացել են 1,70 դոլարով՝ հասնելով բարելի համար 58,18 դոլարի, իսկ WTI-ի ֆյուչերսները՝ 1,89 դոլարով՝ հասնելով բարելի համար 51,10 դոլարի:
Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի շրջանում նրա դաշնակիցները ռազմական գործողություն են սկսել, ներառյալ՝ օդային հարվածներ շիա գրոհայինների խմբավորման դեմ, որոնք հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքի վրա, որտեղ թաքնվել է երկրի նախագահը: Նավթի թրեյդերները և ներկրողները մտավախություն են հայտնել, որ նավթի հիմնական մատակարարներից մեկը հանդիսացող Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից:
Եմենում իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ գրոհայիններին աջակցում է Իրանը, որը ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:










