Կործանված A320 ինքնաթիռի օդաչուներից մեկը դուրս է եկել խցիկից և չի կարողացել վերադառնալ. New York Times

11:57 • 26.03.15

Germanwings  ավիաընկերության՝ Ալպերում կործանված ինքնաթիռի օդաչուներից մեկը վթարից առաջ դուրս է եկել օդաչուի խցիկից և չի կարողացել վերադառնալ, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ The New York Times թերթին հղումով, որն էլ վկայակոչում է իր աղբյուրին։ 

 

Ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման առաջին արդյունքները ցույց են տվել, որ երկու օդաչուները խոսել են նորմալ տոնով, հետո նրանցից մեկն անհայտ պատճառով դուրս է եկել ինքնաթիռի սրահ:
Դրանից հետո նա այդպես էլ չի կարողացել վերադառնալ, չնայած շատ է փորձել, թակել է դուռը, փորձել է անգամ կոտրել փակված դուռը:

 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ օդաչուներն աղետի պահին, հնարավոր է, անգիտակից վիճակում են եղել:

 

Germanwings ավիաուղիներին պատկանող А-320 ինքնաթիռը կործանվել էր երեքշաբթի՝ Ֆրանսիայի հարավում: Ավիավթարի հետևանքով զոհվել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: