Պորոշենկոն դիմավորել է ԱՄՆ-ից ռազմական մեքենաներով բեռնված առաջին ինքնաթիռը (լուսանկարներ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անձամբ մասնակցել է HMMWV ամերիկյան ռազմական մեքենաներով բեռնված ինքնաթիռի դիմավորման արարողությանը, գրում է gazeta.ru-ն: Բորիսպոլի օդանավակայանում ունեցած ելույթի ժամանակ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ամերիկյան իշխանություններին Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու համար:
«Համերների» մատակարարման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած աշնանը: Ընդ որում՝ ԱՄՆ-ում այս մեքենաների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Իրաքում այս մեքենաներն իրենց լավագույնս չեն դրսևորել:
Ընդհանուր առմամբ Ուկրաինան կստանա 30 զրահապատ մեքենա: Սակայն մարտական կամ «մահաբեր» զենքի մատակարարումից Վաշինգտոնը դեռևս խուսափում է՝ չնայած անգամ վերջերս Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևին, որով Բարաք Օբամային կոչ է արվում կատարել համապատասխան մատակարարումները:




















