ԱՄՆ Սենատն Ուկրաինային զենք փոխանցելու կոչով բանաձև է ընդունել
ԱՄՆ Սենատն Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենքի փոխանցումն արագացնելու կոչով բանաձև է ընդունել, հաղորդում է korrespondent.net-ը:
«Անհրաժեշտ է, որ նախագահ Օբաման առաջնահերթ դարձնի և արագացնի պաշտպանական մահաբեր զենքի տրամադրումն Ուկրաինային՝ հունվարին Մարիուպոլում խաղաղ բնակչության շրջանում գրոհայինների ահաբեկչության ֆոնին»,- հայտարարել է սենատոր Ռոն Ջոնսոնը, ով ներկայացրել է բանաձևը:
Ինչպես հիշեցնում է korrespondent.net-ը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը՝ մարտի 24-ին, ընդունել էր բանաձև, որով ԱՄՆ նախագահին խորհուրդ է տրվում հավանության արժանացնել Ուկրաինային զենքի տրամադրումը: Խորհրդատվական բնույթ կրող փաստաթղթի օգտին էր քվեարկել 348 օրենսդիր, դեմ՝ 48-ը:










