Շվեդիայում բառարանում ավելացրել են գենդերային չեզոք դերանուն

02:46 • 26.03.15

Շվեդերեն լեզվի պաշտոնական բառարանի նոր խմբագրության մեջ է ներառվել «hen» գենդերային չեզոք դերանունը: Այս մասին գրում է gazeta.ru-ն:

«Hen»-ը չեզոք դերանուն է «han»-ի (արական) և «hon»-ի (իգական) միջև: Նոր բառը հայտնվել է դեռևս 60-ականներին, բայց միայն այժմ է սկսվել դրա օգտագործումը: Այն կարող է հարմար լինել անդեմ դիմումի ժամանակ, երբ մարդը չգիտի զրուցակցի սեռը, ինչպես նաև՝ տրանսգենդերների հետ շփման ժամանակ:

Բառարանի նոր տաբերակի ստեղծողներից մեկը հայտնել է, որ դա ապրիլի խմբագրության մեջ ավելացված 13 հազար բառերից մեկն է: Խոսքի ներմուծումը պաշտոնական շրջանառության մեջ նշանակում է, որ այն հնարավոր կլինի օգտագործել փաստաթղթերում, դասագրքերում և դատական որոշումներում: