Օկլահոմայում տորնադոյի հետևանքով 1 մարդ է զոհվել. կան վիրավորներ

11:59 • 26.03.15

Ամերիկյան Օկլահոմա նահանգի Սանդ Սփրինգս քաղաքում տորնադոյի հետևանքով զոհվել է մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են, տեղեկացնում է ТАСС-ը:

 

Տեղի իշխանությունների տվյալներով՝ քաղաքում լրջորեն վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է 30 տուն: Մի շարք այլ քաղաքներում տորնադոյի հետևանքով խափանվել է էներգամատակարարումը:
Տալսում և Օկլահոմա Սիթիում առանց հոսանքի է մնացել մոտ 40 հազար մարդ: Մի քանի ճանապարհներ փակվել են:

 

Ավելի վաղ օդերևութաբանները նշել էին, որ տորնադոն սպառնալիք է լինելու մարդկանց կյանքի համար: