PKK-ի և թուրքական բանակի միջև երկար ընդմիջումից հետո բախում է գրանցվել
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները երկար ընդմիջումից հետո առաջին անգամ հարձակում են իրականացրել Թուրքիայի Հաքքարի շրջանում գտնվող Դաղըջա գյուղի մոտակայքում տեղակայված թուրքական զորքի վրա:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, միջադեպը տեղի է ունեցել երեկ ցերեկը: Թուրքական զորքը պատասխան հարված է հասցրել:
Ավելի ուշ քրդական կողմը դարձյալ կրակ է բացել ինքնաձիգներից ու այլ զենքերից: Թուրք զինվորները դարձյալ հակահարված են տվել:
Թուրքիայի կառավարությունը վերջին տարիներին փորձում է համաձայնության գալ քրդական հարցում, և դրա շրջանակում քրդերի և թուրքական բանակի միջև ոչ պաշտոնապես հրադադար էր հաստատվել:










