Հայրենական մեծ պատերազմի վետերանները ամեն ամիս 50 000 դրամ պատվովճար կստանան
Կառավարության որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ նախկին 25 000 դրամի փոխարեն սահմանել 40 000 դրամ:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որին վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց, որ ամենամսյա վճարը սահմանվի ոչ թե 40 000 դրամ, այլ 25 000 դրամը կրկնապատկվի և տրվի 50 000 դրամ:
Կառավարության անդամների կողմից Աբրահամյանի առաջարկ ընդունվեց միաձայն, ավելին Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք ամենամսյա վճարը կսահմանեն 50 հազար դրամ և կքննարկեն այն ավելի բարձրացնելու հարցը:
«50 հազար դրամ սահմանենք և քննարկենք 100 հազար դրամ դարձնելու հարցը»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ 2015 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակների համաձայն՝ ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք ունեցող անձանց թվաքանակը կազմում է շուրջ 1100 անձ:










