Գերմանական օդանավը կործանած օդաչուն նախկինում բուժվել է ինքնասպանության հակվածությունից

22:26 • 30.03.15

Ֆրանսիայում կործանված գերմանական А320 օդանավի օդաչուն ժամանակին ինքնասպանության հանդեպ իր հակվածությունից բուժման կուրս է անցել: Այս մասին հայտնում է Intefax-ը` վկայակոչելով Գերանիայի դատախազության հայտարարությունը:

 

Օդաչու Անդրեաս Լուբիցը այդ կուրսն անցել է մի քանի տարի շարունակ, սակայն  նախքան օդաչու դառնալը: Դրանից հետո նրա մոտ նման հակումներ այլևս չեն նկատվել:

 

Լուբիցը մեղավոր է համարվում օդանավը դիտավորյալ կործանման տանելու համար, ինչպես ցույց են տալիս «սև արկղերի» նախնական տվյալները:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներին նաև հայտնի էր դարձել, որ նա տեսողության լուրջ խնդիրներ է ունեցել, ինչը կասկածի տակ է դրել նրա պրոֆեսիոնալ կարիերան: