ԱՄՆ-ի 15 ամենախելացի նախագահները. լուսանկարներ
Ամերիկյան Business Insider բլոգը ի մի է բերել ԱՄՆ-ի պատմության 15 ամենախելացի նախագահներին` ըստ 2006-ի հետազոտության:
Հետազոտությունն անց էր կացրել Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Դին Սայմոնթոնը: Նա համեմատական ուսումնասիրություն էր անցկացրել` ըստ ԱՄՆ-ի նախագահների «մտքի փայլունության»:
Եվ քանի որ բոլոր նախագահների համար ինտելեկտի գործակցի տվյալներ հայտնի չեն, նա նկատի էր ունեցել նաև նախագահների կենսագրություններում նշված անհատական հատկանիշները:
ԱՄՆ-ի ամենախելացի նախագահների ցուցակը, ըստ «հետհաշվարկի սկզբունքի», ունի հետևյալ տեսքը.
Ֆրանկլին Փիրս` ԱՄՆ-ի 14-րդ նախագահը

Ջոն Թայլեր` ԱՄՆ-ի 10-րդ նախագահը

13-րդ նախագահ Միլարդ Ֆիլմոր

ԱՄՆ-ի կրկնակի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1933 - 1945թթ)

Աբրահամ Լինքոլն, ով նախագահ դարձավ 1861-ին

21-րդ նախագահ Չեսթեր Արթուր

Ջեյմս Գարֆիլդ` ԱՄՆ-ի 20-րդ նախագահը. նախագահել է մեկ տարուց էլ քիչ

26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտ

Վուդրո Վիլսոն` 28-րդ նախագահը

Ջիմի Քարթեր (1977 -1981)

ԱՄՆ-ի Սահմանադրության «հայրերից»` Ջեյմս Մեդիսոն

42-րդ նախագահ Բիլ Քլինթոն

ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդի

ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոն

Երկրորդ նախագահ Ջոն Ադամս










