Կանադան կսկսի ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

10:31 • 31.03.15

Կանադան կսկսի օդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին: Երկիրը նաև մեկ տարով կերկարացնի իր մասնակցությունն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային գործողությանը, գրում է gazeta.ru-ն:

 

Կառավարության համապատասխան որոշման օգտին է քվեարկել Կանադայի խորհրդարանի 142 անդամ, դեմ՝ 129 օրենսդիր:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան կընդլայնի ԻՊ-ի դեմ իր ռազմական առաքելությունը: